Jump to content

Ջասթին Տերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթին Տերու
անգլ.՝ Justin Theroux
Ծնվել էօգոստոսի 10, 1971(1971-08-10)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ[4]
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ (1993), The Field School?, Բաքսթոնի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Eugène Theroux?[5], մայր՝ Phyllis Grissim?[5]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Անիսթոն
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան

Ջասթին Փոլ Թերու (անգլ.՝ Justin Paul Theroux, օգոստոսի 10, 1971(1971-08-10)[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Մալհոլանդ Դրայվ» (2001) և «Ներքին կայսրություն» (2006) ֆիլմերում ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ համագործակցության համար, ինչպես նաև «Լքվածները» (2014—2017) հեռուստասերիալում Քևին Հարվիի դերով։

Ջասթին Տերուն «Անհաջողության զինվորներ» (2008), «Երկաթե մարդը 2» (2010), «Դարերի ռոքը» (2012) և «Zoolander 2» (2016) ֆիլմերի սցենարիստն է։

Ծնվել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) գրող Ֆիլիս Գրիսիմ Թերուի և Յուջին Ալբերտ Թերուի ընտանիքում։ Նրա հայրը «Baker & McKenzie» ընկերության իրավաբան էր։ Տերուն գրող Փոլ Թերուի, վիպասան և բանաստեղծ Ալեքսանդր Թերուի, գրող Փիթեր Թերուի, ինչպես նաև վիպասան և մանկավարժ Ջոզեֆ Փերուի զարմիկն է[6]։ Նա նաև բրիտանացի լրագրողներ ու ռեժիսոր-վավերագիրներ Լուի ու Մարսել Թերուների զարմիկն է։ Ջասթին Թերուի հայրն ունի ֆրանկոկանադական և իտալական ծագում։

Ֆիլմերում Թերուի առաջնախաղը կայացել է 1996 թվականին Մերի Հերոնի «Ես գնդակահարել եմ Էնդի Ուորհոլին» ֆիլմում։ 1997 թվականին նկարահանվել է նաև «Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպմանը» ֆիլմում։ Այդ ժամանակից սկսած նա հասցրել է խաղալ Ֆրենք Մաքգինեսի Բրոդվեյի թատրոնում բեմադրված «Observe the Sons of Ulster Marching Towards the Somme» ներկայացման մեջ։ 2000-ական թվականներին իր թատերական կարիերան շարունակել է այլ թատրոններում։ Նկարահանվել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Չարլիի հրեշտակները. միայն առաջ», «Բաքստեր», «Կոտրված սրտերի ակումբը» և «Zoolander» ֆիլմերում։ Ի թիվս այլոց նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմում, ինչպիսին է «Ամերիկյան պսիխոպաթ»-ը։ Թերուն նկարահանվել է նաև Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» և «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմերում։

2003 թվականին նկարահանվել է Muse խմբի «Hysteria» երգի տեսահոլովակում։

2006 թվականին նկարահանել է իր առաջին «Նվիրում» ֆիլմը, որը ներկայացվել է «Սանդենս» կինոփառատոնին։

2008 թվականին Թերուի սցենարով նկարահանվել է «Անհաջողության զինվորները» ֆիլմը։

2009 թվականին Թերուն մասնակցել է Call of Duty: Modern Warfare 2 խաղի ձայնակցմանը։

2010 թվականին նկարահանվել է «Երկաթե մարդը 2» ֆիլմը, որի սցենարիստը դարձյալ Թերուն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2011 թվականներին հարաբերությունների մեջ է եղել կոստյումների նկարիչ Հայդի Բիվենսի հետ[7]։ 2011 թվականին սկսել է հանդիպել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, որի հետ ծանոթացել է «Ճանապարհորդության ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[8]։ Նրանք նշանվել են 2012 թվականի օգոստոսին[8] և ամուսնացել 2015 թվականի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իրենց տանը[9]։ 2018 թվականի փետրվարին Թերուն և Էնիսթոնը հայտարարել են բաժանման մասին[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Ես գնդակահարել եմ Էնդի Ուորհոլին I Shot Andy Warhol Մարկ
1997 ֆ Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպմանը Romy and Michele's High School Reunion Կովբոյ
1997 ֆ Արյունալի ուտոպիա Below Utopia Դենիել Բեքեթ
1997 ֆ Երազանքի տունը Dream House Մարկ Բրուքս
1998 ֆ Գորտեր օձերի համար Frogs for Snakes Ֆլավ Սանտանա
1998 ֆ Dead Broke Ջեյմս
1998 ս Թաքնված ոստիկանները New York Undercover Ֆրենկի Սթոուն
1998 ս Էլի Մաքբիլ Ally McBeal Ռեյմոնդ Բրաուն
1998 ս Սփին սիթի Spin City Փիթ
1998 հֆ Բրոնքս շրջան Bronx County
1998-1999 ս Սեքսը մեծ քաղաքում (հեռուստասերիալ) Sex & The City Ջարեդ/Վոն Վայզել
1999 հֆ Մեղսավորները Sirens սպա Դևիդ Բոնտեմպո
2000 ֆ Ամերիկյան պսիխոպաթ American Psycho Թիմոթի Բրայս
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբը The Broken Hearts Club: A Romantic Comedy Մարշալ
2001 ֆ Քնկոտ աղջնակը The Sleepy Time Gal Ռեբեկայի ընկեր
2001 ֆ Մալհոլանդ Դրայվ Mulholland Dr. Ադամ Քեշեր
2001 ֆ Zoolander Zoolander դիջեյ
2000-2001 ս Արևելյան այգի The District Նիք Փիրս
2003 ֆ Չարլիի հրեշտակները. միայն առաջ Charlie's Angels: Full Throttle Շեյմաս Օ'Գրեյդի
2003 ֆ Դյուպլեքս (ֆիլմ) Duplex Քուփ
2003 ս Լրտեսուհին Alias Սայմոն Ուոքեր
2003-2004 ս Հաճախորդը միշտ մեռած է Six Feet Under Ջո
2003 ֆ Հեփի էնդ Nowhere to Go But Up Ջեք
2005 ֆ Քաղցրավենիքով անծանոթները Strangers with Candy Կարլո Հոնքլին
2005 հֆ Confessions of a Dog
2005 ֆ Բաքստեր The Baxter Բրեդլի Լեյք
2005 ֆ Լեգենդ Լյուսի Քիզի մասին The Legend of Lucy Keyes Գայ Քուլի
2006 ֆ Վերադարձ Ռաջապուր Return to Rajapur Ջերեմի Ռիարդոն
2006 ֆ Մայամիի ոստիկանություն Miami Vice դետեկտիվ Լարի Սիտո
2006 ֆ Ներքին կայսրություն Inland Empire Դևոն Բերք / Բիլի Սայդ
2007 ֆ Կոտրված անգլերենը Broken English Նիք Գեյբլ
2007 ֆ Տասը պատվիրան The Ten Հիսուս Քրիստոս
2008 ս Ջոն Ադամս John Adams Ջոն Հենքոք
2008 կֆ Անհաջողության զինվորները Tropic Thunder: Rain of Madness Յան Յուրգեն / պատմիչ
2010 ս Այգիներ և հանգստի գոտիներ Parks and Recreation Ջասթին Անդերսոն
2010 մֆ Մեգաուղեղ Megamind Մեգաուղեղի հայր
2011 ֆ Ձերդ մեծություն Your Highness Լիզար
2011 հֆ Documental Յան Յուրգեն
2012 ֆ Ճանապարհորդության ծարավ Wanderlust Սեթ
2014-2017 ս Լքվածները The Leftovers Քևին Հարվի
2016 ֆ Աղջիկը գնացքում (ֆիլմ) The Girl on the Train Թոմ
2017 մֆ Լեգո ֆիլմ. Նինձյագո The LEGO Ninjago Movie Լորդ Գարմադոն
2017 ֆ Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայիները Star Wars: The Last Jedi
2017-2019 ս Տանը Էմի Սեդարիսի հետ At Home with Amy Sedaris տարբեր դերեր
2018 ֆ Համր Mute Դյուք Թեդինքթոն
2018 ֆ Լրտեսը, որը խաբեց ինձ The Spy Who Dumped Me Դրյու
2018 ս Մարդասպան Maniac բժիշկ Ջեյմս Ք. Մանթլերեյ
2018 ֆ Ըստ սեռային հատկանիշի (ֆիլմ) On the Basis of Sex Մել Վուլֆ
2018 ֆ Բամբլբի Bumblebee Դրոփքիք
2019 ֆ Ջոկեր (ֆիլմ, 2019) Joker Իթան Չեյզ
2019 ֆ Լեդին և Թափառականը (ֆիլմ) Lady and the Tramp Թափառական
2019 մս Ռիկ և Մորտի Rick and Morty Մայլզ Նայթլի
2021 ֆ Կեղծ դրականը False Positive Էդրիան
2021 ֆ Վայոլեթ Violet Ձայն

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Ծանոթագրություն
2007 Посвящение /Dedication
ԱյոY
ԱյոY
2008 Անհաջողության զինվորները. խելագարության անձրևը
ԱյոY
կարճամետրաժ
Անհաջողության զինվորները
ԱյոY
ԱյոY
2010 Մեգաուղեղ
ԱյոY
կրեատիվ խորհրդատու
Երկաթե մարդը 2
ԱյոY
2011 Documental
ԱյոY
ԱյոY
2012 Դարերի ռոքը
ԱյոY
2016 Zoolander 2
ԱյոY

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142534579 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Hines, Barbara (1980 թ․ սեպտեմբերի 14). «LETTERS; Lowells and Sitwells Questions of Gender The Wrong Theroux Cats». The New York Times (անգլերեն).
  7. Garvey, Marianne (2011 թ․ հունիսի 14). «Five Things to Know About Justin Theroux's Ex-Girlfriend, Heidi Bivens». E! News (անգլերեն).
  8. 8,0 8,1 Jordan, Julie (2012 թ․ օգոստոսի 12). «Jennifer Aniston Engaged to Justin Theroux». People (անգլերեն).
  9. «Jennifer Aniston Weds Justin Theroux in Los Angeles». The New York Times (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 7.
  10. Cohen, Sandy (2018 թ․ փետրվարի 16). «Jennifer Aniston and Justin Theroux announce separation». Associated Press (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Տերու» հոդվածին։